Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցվել և դեռ նախորդ տարի շահագործման էր հանձնվել երկու բազմաբնակարան շենք

Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցվել և դեռ նախորդ տարի շահագործման էր հանձնվել երկու բազմաբնակարան շենք
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցվել և դեռ նախորդ տարի շահագործման էր հանձնվել երկու բազմաբնակարան շենք՝ 36 սոցիալական բնակարանով և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
Նախատեսված էր «Մուշ» թաղամասում գործող ««Մուշ» զարգացման կենտրոն» ՀԿ նախադպրոցական ուսումնական հաստատության երկու խումբ բացել նորակառույց շենքում։ Երեկ հոկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը:
Ժապավենը կտրելու պատիվը տրվել էր Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին: Փոքրիկների հետ ժապավենը կտրելուց հետո հյուրերը եղել են մանկապարտեզի ներսում, շրջել ու ծանոթացել շենքային պայմաններին:
Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված/իրականացվող ծրագիրը, միաժամանակ շնորհակալություն հայտնել բարերարներին, տեղում աշխատող և բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում. ««Հայաստան» համահայկական հիմնադրամ կողմից համայնքին նվեր է այս մանկապարտեզը: Հրաշալի պայմաններ են, որ առաջարկվում է մեր փոքրիկների համար: Շատ ու շատ փոքրիկներ կունենանք մանկապարտեզ հաճախող՝ մեր երկրի ու քաղաքի համար պիտանի զավակներ»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:
Մանկապարտեզի գույքի ապահովման գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Գյումրու համայնքապետարանը:
Աջակիցներ՝ Focus on Children Now (FCN)
Վորլդ Վիժն Հայաստան (World Vision Armenia)