Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան: