Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 45 բազմաբնակարան շենքի, Կարապետյան փողոցի թիվ 5, 7, 9, 10 առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: