Անկարան ակնկալում է մինչև տարեվերջ համաձայնեցնել գազային հանգույցի ճանապարհային քարտեզը․ News.am

Անկարան ակնկալում է մինչև տարեվերջ համաձայնեցնել գազային հանգույցի ճանապարհային քարտեզը․ News.am

Անկարան ողջունում է Մոսկվայի պատրաստակամությունը՝ համաձայնեցնելու մոտ ապագայում Թուրքիայում գազային հանգույցի նախագծի ճանապարհային քարտեզը և ակնկալում է, որ գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ, «ՌԻԱ նովոստիին» հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի աղբյուրը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ավելի վաղ հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիայի գազային հանգույցի ճանապարհային քարտեզը կստորագրվի, ինչը թույլ կտա առաջընթաց կատարել նախագծի իրականացման գործում։

«Մենք ողջունում ենք մեր ռուս գործընկերների վերաբերմունքը այս ծրագրի ճանապարհային քարտեզի շուտափույթ ավարտի վերաբերյալ: Մենք նաև ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ մենք կկարողանանք համաձայնեցնել բոլոր մանրամասները և սկսել ծրագրի իրականացումը: Մենք նույնպես նման տրամադրվածություն ունենք»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը՝   news.am