«Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար». քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումները, որոնք համայնքին հնարավորություն են տալիս տուգանել այն կառուցապատողներին, ովքեր առանց ավարտական ակտի և թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, փոփոխության համաձայն, առաջին տուգանքը 500-700 հազար դրամ է, շարունակելու դեպքում՝ 1-1.5 մլն դրամ: 

«Մենք նոր շրջափուլ ենք մտնում. բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար, ուստի հորդորում ենք մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակում, որը ներկայացրել եք Երևանի քաղաքապետարան»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: