Ճապոնիայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Ճապոնիայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Ճապոնիայում ոսկու գները հասել են նոր բարձրակետերի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և համաշխարհային տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին:

Այսպիսով, Օսակայի ապրանքային բորսայում 2024-ի օգոստոսին առաքման համար ոսկու ֆյուչերսների արժեքը առավոտյան առևտրի ընթացքում բարձրացել է մինչև 9262 իեն (62 դոլար): Սա մեկ գրամի ռեկորդային առավելագույն արժեքն է:

Միաժամանակ Ճապոնիայի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և մանրածախ վաճառքով զբաղվողներից մեկը՝ Tanaka Kikinzoku-ն ոսկու մեկ գրամի մանրածախ գինը սահմանել է 10105 իեն (68.5 դոլար):

Իրավիճակը Մերձավոր Արևելքում նույնպես անհանգստություն է առաջացնում ներդրողների շրջանում Տոկիոյի ֆոնդային բորսայում, որտեղ հիմնական Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, առևտրի ընթացքում անկել է 2.18%-ով։

Աղբյուրը՝  b24.am