Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է

Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է
Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նա հայտնեց, որ որոշ վագոններ ունեն վերանորոգման կարիք, ինչի համար պետք է ձեռք բերել պահեստամասեր։ Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ պետք է փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։
 
«Այս պահին սպասում ենք ՀՀ կառավարության ֆինանսավորմանը։ Մի անգամ ֆինանսների նախարարությունից մերժել են, հիմնավորմամբ, թե մյուս տարվա բյուջեում են նախատեսել այդ գումարները, բայց դա մեզ հրատապ է անհրաժեշտ», – ասաց նա։     
 
Ինչ վերաբերում է ռելսերին, ապա Սեդրակյանը հայտնեց, որ 4 կիլոմետր ռելսերը դեպի ՀՀ ճանապարհին են և մոտ մեկ ամսից տեղ կհասնեն։
 
Տիգրան Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել հարցով։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am