Բյուրեղավան քաղաքը շուտով կունենա մարզադպրոց

Բյուրեղավան քաղաքը շուտով կունենա մարզադպրոց
Ի ուրախություն մեր համայնքի բնակիչների Բյուրեղավանում՝ մարզադաշտի հարևանությամբ կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց, որը կնպաստի համայնքում մարզական կյանքի աշխուժացմանը։
Շինարարական աշխատանքներն այս պահին ակտիվորեն ընթանում են։ Սպորտդպրոցը կառուցվում է երկու փուլով։ Առաջին փուլով իրականացվում է երկհարկանի շենքի կառուցում։ Երկրորդ փուլով նախատեսվում է կատարել շենքի ներսի հարդարման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն համաֆինանսավորմամբ, որի արժեքը կազմում է 627.9 մլն դրամ։
Համայնքի ներդրումը կազմում է 407.9 մլն դրամ (65%), պետության ներդրումը` 219.6 մլն դրամ (35%):
2023 թ-ին առաջին փուլով նախատեսվում է կատարել 243.9 մլն դրամի շինարարական աշխատանքներ՝ 158.5 մլն դրամ համայնք, 85.4 մլն դրամ պետական բյուջե։