Ճապոնիան 10 միլիոն դոլարի շտապ օգնություն կտրամադրի Գազայի խաղաղ բնակիչներին․News.am

Ճապոնիան 10 միլիոն դոլարի շտապ օգնություն կտրամադրի Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ԱԳ նախարար Յոկո Կամիկավան։
Կամիկավան ասել է, որ ինքը «մտահոգությամբ» հետևում է Գազայի հատվածում իրավիճակին՝ հավելելով, որ Ճապոնիան ակնկալում է, որ իրավիճակը հնարավորինս շուտ հանդարտվի։
Կամիկավան նաև նշել է, որ ավարտում է իր իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Աղբյուրը՝ news.am