Apple-ն արդեն կարող է թարմացնել նույնիսկ տուփում գտնվող և դեռ չակտիվացված նոր iPhone-ների iOS-ը․ tech.news.am

Apple-ն արդեն կարող է թարմացնել նույնիսկ տուփում գտնվող և դեռ չակտիվացված նոր iPhone-ների iOS-ը․ tech.news.am

Apple-ը նոր սարք է ստեղծել, որի միջոցով կարող է թարմացնել iPhone-ի ծրագրակազմը՝ նույնիսկ եթե սմարթֆոնը դեռ չի ակտիվացվել և դեռ գտնվում է գործարանային փաթեթավորման վիճակում։

Ներկայումս փորձարկող սարքն իրենից ներկայացնում է պլանշետ և թույլ է տալիս տեղադրել iOS-ի վերջին տարբերակը iPhone-ում՝ առանց տուփը բացելու և սմարթֆոնը ձեռքով միացնելու։

Ընկերությունը նախատեսում է նոր համակարգը գործարկել մանրածախ խանութներում մինչև այս տարվա վերջ։ Սա նոր iPhone-ների գնորդներին հնարավորություն կտա սմարթֆոնները ձեռք բերել տեղադրված iOS-ի ընթացիկ տարբերակով, որը կշտկի ծրագրակազմի գործարանային տարբերակում առկա բոլոր սխալներն ու խոցելիությունները:

Ավելին՝   tech.news.am