ԱՄՀ-ն բարելավել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 2023 և 2024 թվականներին

ԱՄՀ-ն բարելավել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 2023 և 2024 թվականներին

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.5%-ով։ Այս մասին ասվում է հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

ԱՄՀ-ի մասնագետները 2023 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները բարելավել են 0.3 տոկոսային կետով՝ դա բացատրելով երկրորդ եռամսյակում ավելի ակտիվ բիզնես ներդրումներով և սպառման կայուն աճով: Դա պայմանավորում են նաև ԱՄՆ-ում աշխատուժի մեծ պահանջարկով։

Ըստ հիմնադրամի փորձագետների՝ Միացյալ Նահանգներում գործազրկությունն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 3.6%-ից կբարձրանա` մինչև 2024-ի վերջին եռամսյակը հասնելով 4-ի։ Զեկույցում նշվում է, որ այս տարվա չորրորդ եռամսյակում գնաճն ԱՄՆ-ում ակնկալվում է 3.2%։

Աղբյուրը՝   b24.am