ԱՄՀ-ն բարելավել է 2023 և 2024 թվականներին Ուկրաինայի ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումները

ԱՄՀ-ն բարելավել է 2023 և 2024 թվականներին Ուկրաինայի ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ուկրաինական տնտեսության աճի տեմպերի ապրիլյան կանխատեսումը 3%-ից մինչև 2%։ Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցում։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ 2024 թվականին ուկրաինական տնտեսության աճի տեմպը կկազմի 3.2%, մինչդեռ ապրիլյան զեկույցում հաջորդ տարվա համար գնահատականներ չեն տրվել։ ԱՄՀ-ն նաև վերանայել է անցյալ տարի Ուկրաինայի տնտեսության անկումը 30.3%-ից մինչև 29.1%:

Ինչպես ակնկալում են ֆինանսական շուկայի փորձագետները, այս տարի Ուկրաինայում գնաճը կկազմի 17.7%՝ նախկին 21.1%-ի համեմատ: Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ երկրում գործազրկությունը կկազմի 19.4%՝ ապրիլին սպասվող 20.9%-ի դիմաց, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կնվազի մինչև 10.6%։ Միևնույն ժամանակ, հիմնադրամն ընդգծում է անորոշության անսովոր բարձր աստիճանն Ուկրաինայում։

Աղբյուրը՝   b24.am