ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ

ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ
ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։
Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականություններից՝ կողմերն առանձնացրել են ոլորտային և օրենսդրական մի շարք առաջնահերթություններ, որոնք աշխատանքի կառավարումն ավելի արդյունավետ են դարձնում։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանն ուղղված քայլերը վերոհիշյալ ոլորտներում, մանրամասն ներկայացվել են հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային տրանսպորտի մարզային միասնական ցանցի, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային համակարգի ընդլայմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ մանրամասն քննարկվել են հանրապետությունում աղբահանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնց կիրառումը հնարավորություն կտա նաև մշտադիտարկել ջերմոցային գազերի արտանետումների քանակը, ինչպես նաև կիրառվող գործիքակազմերրը կնպաստեն ոլորտի կայացմանը։
 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունենալու հարցում։