Մինչև 50 մլն բիզնես վարկ՝ միայն եկամուտների հայտարարագրի հիման վրա

Մինչև 50 մլն բիզնես վարկ՝ միայն եկամուտների հայտարարագրի հիման վրա

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է նոր հատուկ առաջարկ բիզնեսի համար, որի շրջանակում Բանկը ՓՄՁ-ներին կտրամադրի ֆինանսավորում սեղմ ժամկետներում և պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթի հիման վրա։

Մինչև 50,000,000 դրամի չափով (կամ համարժեք արժույթով) վարկ ձեռք բերելու համար հաճախորդը պետք է միայն հայտարարագրի եկամուտներն ու ծախսերը, և Բանկը որոշումը կկայացնի դրա հիման վրա։

Հայտը ներկայացնելուց հետո պատասխանը հաստատվում է հաշված օրերի ընթացքում։

Բանկը տրամադրում է նաև սպասարկման հատուկ պայմաններ, ներառյալ՝ բիզնես քարտի և Օնլայն բանկինգի անվճար սպասարկում 15 ամիս շարունակ։

Հատուկ առաջարկը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

Ֆինանսավորման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: