Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային

Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային:
Դավիթ Խուդաթյանը դեսպանին ներկայացրեց Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Արմավիր համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը, քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիրում բնակվող փախստականների խնդիրները, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:
Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանդիպման ավարտին Արմավիր քաղաքի մշակույթի տան դահլիճում դեսպանի հետ ներկա է գտնվել ճապոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում կազմակերպված կինոդիտմանը: