Գեղհովիտ գյուղում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Գեղհովիտ գյուղում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։

 Գեղհովիտի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 165 միլիոն 315 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտի 9-րդ փողոցի 1-ին և 2-րդ հատվածների, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 1971 գծամետր ընդհանուր երկարությամբ և 9138 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաև՝ Լեռնակերտ թաղամաս տանող հատվածում հենապատի կառուցում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ Շինարարությունն իրականացնում են «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ շինարարները։