Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները, ստուգում իրականացնելու նպատակով, այցելել են «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Մասնավորապես՝ 

արտադրության մեջ օգտագործվող ալյուրը պարկերով դրված է եղել արտադրամասի մուտքի հատակին, իսկ գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինությունից, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրամաս, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները, սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, համազգեստի համար կախիչներով, աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: