Վաղաշենում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց

Վաղաշենում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության արտաքին ցանցի կառուցում 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներում, 2-րդ փողոցը 3-րդ փողոցին միացնող հատվածում, 1-ին խճուղու 4-րդ նրբանցքում՝ 3682 մետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվելու է ԼԵԴ համակարգով աշխատող 110 լուսատու։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։

2023 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ աշխատանքներն իրականացվել են շուրջ 20 տոկոսով։ Շինարարությունն իրականացնում է «Բերդուս» ՍՊԸ-ն։

Աղբյուրը՝   armenpress.am