ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2023թ-ի ինն ամիսներին կազմել է շուրջ 215 մլրդ դրամ

ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են շուրջ 215 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 11%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 56.9 մլրդ դրամ։
Ըստ Modex -ի բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն 18 առևտրային բանկերից 6-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։
