Բետոնի արտադրամասի կասեցումը վերացվել է

Բետոնի արտադրամասի կասեցումը վերացվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգման արդյունքում սեպտեմբեր ամսին կասեցրել էր Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ին պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի շահագործումը։
 Ընկերությունը ձեռք է բերել անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետումների չափաքանակների թույլտվություն, որի արդյունքում «Նաիրի-16» ՓԲԸ-ի նկատմամբ կասեցումը դադարեցվել է։