Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացում՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ հիմնավորման՝ հաստատվել են 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Կացարան, գոյության միջոցներ կորցրած քաղաքացիները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար:

Որոշման շրջանակում նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30 մլրդ դրամ: