Նոր աղբամաններ Գորիս համայնքին

Նոր աղբամաններ Գորիս համայնքին
Գորիսի համայնքապետարանի և «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ համագործակցությամբ՝ «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքին են տրամադրվել թվով 35 նոր աղբամաններ, որոնց մի մասն արդեն տեղադրվել են Ավանգարդ, Օրբելյանների, Մակիչի և Մաշտոցի փողոցներում։ «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ամենօրյա ռեժիմով ապահովում են համայնքի մաքրությունը, նոր աղբամանների տեղադրումը նույնպես կնպաստի աղբահանության որակի բարելավմանը։
Համայնքի բնակիչներին հորդորում ենք դրսևորել սրտացավ վերաբերմունք, քանի որ պարբերաբար այրվում կամ ջարդվում են քաղաքի աղբամանները, ինչն էլ առաջացնում է լուրջ խնդիրներ։
Գորիսի համայնքապետարանը կարևորում է մատուցվող ծառայությունների որակը և մշտապես աշխատում է դրանց բարելավման ուղղությամբ, որպեսզի համայնքի բնակիչներն ապրեն հարմարավետ և մաքուր միջավայրում։