Ճապոնիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը սեպտեմբերին 2022-ի համեմատ նվազել է 54.5%-ով

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը սեպտեմբերին 2022-ի համեմատ նվազել է 54.5%-ով

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև առևտուրը 2023-ի սեպտեմբերին նվազել է 54.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 80.14 միլիարդ իեն ​​(մոտ 534.7 միլիոն դոլար):

Առևտրաշրջանառության կրճատման հիմնական գործոններն են եղել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի 33.7%-ով և ածխի 49%-ով ներմուծման նվազումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն ավտոմեքենաների մատակարարումների անկումը 51.8%-ով: Առևտրաշրջանառության մոտ 60%-ը բաժին է ընկնում էներգետիկ ռեսուրսներին և տրանսպորտային միջոցներին։

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 48.2%-ով՝ կազմելով 629,183 միլիարդ իեն ​​(մոտ 4.2 միլիարդ դոլար)։ Նվազման հիմնական գործոնը Ռուսաստանից հեղուկացված բնական գազի 21.4%-ով և ածխի 77.3%-ով ներմուծման նվազումն է։ Էներգառեսուրսները կազմում են ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան 40%-ը։

Միաժամանակ, Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 57.9%-ով, իսկ արտահանումը՝ ընդամենը 8.8%-ով՝ Ռուսաստանի Դաշնություն ճապոնական ավտոմեքենաների մատակարարումների 25.2%-ով ավելացման ֆոնին։ Ավտոմեքենաներին բաժին է ընկնում ընդհանուր առևտրաշրջանառության ավելի քան 22%-ը։ Չնայած վեց ամսվա ընթացքում գրանցված աճին, սեպտեմբերին մատակարարումները նվազել են 51.8%-ով՝ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների ներդրումից հետո։

Աղբյուրը՝   b24.am