ԱՄՀ-ն հայտնել է, որ մինչև 2028 թվականը Հնդկաստանը կկազմի տնտեսական աճի 18%-ը

ԱՄՀ-ն հայտնել է, որ մինչև 2028 թվականը Հնդկաստանը կկազմի տնտեսական աճի 18%-ը

Մինչև 2028 Հնդկաստանին բաժին կհասնի համաշխարհային տնտեսական աճի 18%-ը: Այսպիսով, Հնդկաստանը առանցքային դեր կխաղա համաշխարհային տնտեսության մեջ։ Այդ մասին Մումբայում լրագրողներին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Կրիշնա Շրինիվասանը:

Այժմ համաշխարհային տնտեսության 16%-ն է կազմում Հնդկաստանը: Չինաստանի տնտեսական դանդաղման ֆոնին կարելի է տեսնել, որ Հնդկաստանը կարող է ավելի շատ նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան իր ավելի մեծ մրցակիցը: ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը կավելացնի իր ներդրումը գլոբալ աճում առաջիկա հինգ տարում, քանի որ նրա տնտեսությունը շարունակում է բավականին արագ աճել:

Այնուամենայնիվ, տնտեսական ներուժի ծավալի ու դրա ռեալիզացման առումով Չինաստանը շարունակում է գերիշխող մնալ։ Ըստ ԱՄՀ-ի վերջին գնահատումների՝ Չինաստանի անվանական համախառն ներքին արդյունքը մինչև 2028 թվականը կաճի մինչև 23.61 տրիլիոն դոլար, իսկ Հնդկաստանինը՝ 5.94 տրիլիոն դոլար։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի տնտեսությունը ինչպես այս տարի, այնպես էլ 2024 թվականին կաճի 6.3%-ով։ Ակնկալվում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կմնա «ամենադինամիկ տարածաշրջանը»՝ այս տարի 4.6% տնտեսական։

Աղբյուրը՝   b24.am