Քննարկվել է Գյումրիի «Չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավման հնարավորությունը

Քննարկվել է Գյումրիի «Չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Գյումրիի «Չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվման հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։
Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։