ԱՊՀ-ում ցանկանում են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ-ում ցանկանում են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ Այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։

«Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը և համագործակցությանը իրենց հանձնառությունն՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», – ասել է Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրբոլ Տասժուրեկովը։

Ըստ պաշտոնյայի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեին կից նաև ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։

«Խորհրդաժողովի ընթացքում մենք քննարկեցինք խնդրահարույց հարցեր և հրատապ մարտահրավերներ: Դրանց թվում են փորձի, տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ նախագծերի ստեղծումը և համատեղ ելքն արտաքին շուկաներ», – նշել է Տասժուրեկովը:

Աղբյուրը՝   b24.am