ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ մեղադրելով նրանց Պակիստանին հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ մեղադրելով նրանց Պակիստանին հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ

ԱՄՆ-ն որոշել է միակողմանի պատժամիջոցներ կիրառել չինական երեք ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք Պակիստան են փոխանցել բալիստիկ հրթիռների արտադրության նյութեր կամ տեխնոլոգիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Ինչպես նշված է նրա կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, խոսքը գնում է General Technology Limited, Beijing Luo Luo Technology Development Co Ltd և Changzhou Utek Composite Company Ltd. ընկերությունների մասին։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղակայված այս երեք կազմակերպություններն աշխատում էին Պակիստանի բալիստիկ հրթիռների ծրագրին հրթիռային նշանակության արտադրանք մատակարարելու ուղղությամբ», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան: