Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի)  թափուր պաշտոնի համալրման համար։

Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի  փորձ  ունեցող անձինք:

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքէջի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնում` https://anau.am/documents/:   

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահի անունով, որը պարունակում է նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ) երկու լուսանկար` 3x4 չափսի,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) քաղվածք աշխատանքային գրքույկից,
ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (դիմողի ցանկությամբ),
ժ) ՀԱԱՀ զարգացման հայեցակարգ/հավակնորդի գործունեության ծրագիր։

Մրցույթին մասնակցելու համար դիմումի փաթեթը (բոլոր փաստաթղթերը համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրած) ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե` Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 105 սենյակ) 2023 թ. հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), ժամը՝ 10:00 -ից 16:00-ն:

Փոստային առաքման դեպքում փաթեթը պետք է լինի փակ և չխաթարված կնիքով։

Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանին (հեռախոս՝ +37477417740, էլեկտրոնային  փոստի հասցե՝ nsimonyan@anau.am):

Մրցույթը տեղի է ունենալու 2023 թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը՝ 14։00-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (հասցե` Երևան, Տերյան 74):

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ