Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել «𝐁𝐘𝐃 𝐀𝐮𝐭𝐨 𝐈𝐧𝐝𝐮𝐬𝐭𝐫𝐲» ընկերության ներկայացուցչների հետ

Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել «𝐁𝐘𝐃 𝐀𝐮𝐭𝐨 𝐈𝐧𝐝𝐮𝐬𝐭𝐫𝐲» ընկերության ներկայացուցչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել «𝐁𝐘𝐃 𝐀𝐮𝐭𝐨 𝐈𝐧𝐝𝐮𝐬𝐭𝐫𝐲» ընկերության ներկայացուցչների հետ։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում չինական կողմի հետ մանրամասնորեն քննարկվել են նախկինում ներկայացված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության, տրամադրվող արտոնությունների, ներդրումային ծրագրերի ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքները։
Քննարկվել են «BYD Auto Industry» ընկերության գործունեությանը, արևային էներգետիկայի ոլորտին, R&D նորարարական գրասենյակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։
Չինական կողմը խոստացել է հոկտեմբեր ամսվա վերջին այցելել Հայաստան՝ հայաստանյան շուկային տեղում ծանոթանալու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։