Թբիլիսիում նորակառույց շենքերի բնակարանների գները երրորդ եռամսյակում աճել են 19%-ով

Թբիլիսիում նորակառույց շենքերի բնակարանների գները երրորդ եռամսյակում աճել են 19%-ով

Թբիլիսիի նորակառույցներում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 3.6 հազար լարի (մոտ 1.39 հազար դոլար), ինչը 19 տոկոսով ավել է 2022-ի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Գերատեսչության տվյալներով՝ միջին արժեքը 1 ք.մ. համար Վրաստանի մայրաքաղաքի տասը շրջաններում կազմել է 3629.5 լարի։ 2022-ի հոկտեմբերի վերջին այս ցուցանիշը կազմել է 3049.3 լարի (մոտ 1.17 հազար դոլար)։ Ամենաթանկը Մթածմինդայի նորակառույց շենքերի բնակարաններն են՝ 1ք.մ.-ն 5314 լարի (մոտ 2 հազար դոլար):

Երրորդ եռամսյակի վերջում առանց ներքին հարդարման վաճառված բնակարանների միջին արժեքը կազմել է 2809 լարի (մոտ 1000 դոլար): Անշարժ գույքի այս հատվածում գների աճը տարեկան կտրվածքով կազմել է 20.7%։ Ավարտված շինարարական և վերանորոգման աշխատանքներով նորակառույց շենքերի բնակարանները մեկ տարվա ընթացքում թանկացել են 13.9%-ով։ Դրանց միջին արժեքը կազմում է 3548 լարի (մոտ 1.3 հազար դոլար)։

Աղբյուրը՝    b24.am