Սպիտակ համայնքում աջակցության փաթեթներ են հատկացվել 2 փուլով

Սպիտակ համայնքում աջակցության փաթեթներ են հատկացվել 2 փուլով
Մինչ օրս Սպիտակ համայնքի տարբեր բնակավայրերում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 ընտանիք՝ 370 անձ:
 Այս պահին պետական աջակցությամբ 2 անգամ նրանց տրամադրվել են առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, մանկահասակ երեխաների տակդիրներ:
 Առաջին փուլով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ են տրամադրվել այդ պահին համայնքում ապաստանած 82 ընտանիքի՝ 308 անձի (1-ական փաթեթ՝ յուրաքանչյուր ընտանիքին), երկրորդ փուլով՝ 91 ընտանիքի՝ 335 անձի (1-ական փաթեթ՝ յուրաքանչյուր անձին):
Սպիտակի համայնքապետարանը բարերարների հետ համագործակցությամբ ևս աջակցություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որի արդյունքում ընտանիքներին տրամադրվել են ծալվող մահճակալներ, անկողնային պարագաներ, էլեկտրական տաքացուցիչներ, էլեկտրական թեյնիկներ, միկրոալիքային վառարաններ, խոհանոցային պարագաներ, ալյուր:
 Սպիտակ համայնքում աշխատանքը համակարգում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով համայնքապետարանում ստեղծված աշխատանքային խումբը, որը տեղերում մասնակցում է օգնության հասցեական տրամադրմանը: Սպիտակի համայնքապետարանում կազմվել և վարվում է տվյալների էլեկտրոնային շտեմարան, որն ամենօյա ժամանակացույցով թարմացվում է: