Արտաշատ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արտաշատ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արտաշատ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները:
Ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքների շրջանակներում՝ 2023 թվականի ծրագրով համայնքի Մրգավետ բնակավայրում նախատեսված են ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ, իսկ Մխչյան բնակավայրում կկառուցվի խորքային հոր:
Ծրագրի ընդհանուր արժեքը 92 մլն 280 հազ. դրամ է՝ պետություն 60%-համայնք՝40% համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն արդեն մեկնարկել է Մրգավետ բնակավայրում, որտեղ ակտիվ ընթանում են շուրջ 2.1 կմ երկարությամբ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: