Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը

Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը
Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ
Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Մասնավորապես
մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները,
պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը,
ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը,
տնտեսական գործունեությունը սահմանափակող այլ դրսևորումներ։
Նախագծով սահմանվում են անհրաժեշտ կառուցակարգեր ապրանքների մատակարարման գործընթացի իրականացման, ապրանքների ոչ խտրական ներկայացման, սահմանված ժամկետներում վճարումների իրականացման առնչությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդին նախագծերի մշակման և արդյունավետ համագործակցության համար: