Բարեկարգվում են համայնքի մանկապարտեզները

Բարեկարգվում են համայնքի մանկապարտեզները
Շարունակում է Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները
Համայնքային բյուջեի միջոցներով կատարվում են Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման, աշխատանքային մուտքերի, ցանկապատի, ապաստարանի, խմբասենյակների, միջանցքների վերանորոգման, խոհանոցային օդափոխության նոր համակարգի կառուցման և այլ բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 51 500 000 ՀՀ դրամ։
Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի մանկապարտեզների համար ձեռք է բերվել նոր և ավելի հարմարավետ գույք։