Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով նախատեսված են 90 մլն 282 հզր 066 դրամի ասֆալտապատման աշխատանքներ

Մրգանուշ և Վարդաշեն  բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով  նախատեսված են  90  մլն 282  հզր 066 դրամի ասֆալտապատման աշխատանքներ
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արտաշատ համայնքի Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված են 90 մլն 282 հզր 066 դրամի ասֆալտապատման աշխատանքներ:
Ծրագիրի արժեքի 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Մրգանուշ բնակավայրում արդեն ավարտվել են նախատեսված 2՝ Աբովյան և Պարույր Սևակ փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 500 գծամետր երկարությամբ:
Փողոցներից մեկը բնակավայրի գերզմանատուն տանող ճանապարհն է, մյուսը՝ շուրջ 4-5 փողոցներ իրար կապող բանուկ ճանապարհ: