Ավարտին են մոտենում Արթիկ քաղաքի առաջին մանկապարտեզի և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտին են մոտենում Արթիկ քաղաքի առաջին մանկապարտեզի և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները
Արթիկ համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերից ավարտին են մոտենում Արթիկ քաղաքի առաջին մանկապարտեզի և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում ծանոթացել է նշված երկու մանկապարտեզներում ընթացող շինարարական աշխատանքներին։
Արթիկ քաղաքի առաջին մանկապարտեզի
հիմնանորոգման ամբողջ գումարը կազմում է 199 մլն 230.000 դրամ, որից 149 մլն 422.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 49 մլն 807.000 դրամը` համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<ԳՐԱՖՇԻՆ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին և պետք է ավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։
Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են տարեսկզբին և մոտենում են ավարտին։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32.000 դրամ։
Ծրագրի գումարից 69 մլն 24.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոն դրամը` համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<Գոհարիկ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ շրջել է տարածքներում, զրուցել շինարարների հետ, ներկայացրել իր նկատառումները։