Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում

Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում
Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում, ուսումնասիրել կատարված աշխատանքները, կատարել իր դիտարկումները:
Ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրել ու քննարկել են կատարված ասֆալտապատման և այլ աշխատանքներ՝ եզրաքարեր, մայթեր ու հարակից հատվածներ, տեղադրված ճանապարհային նշաներ և այլն:
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձարարել է արձանագրել թերություններն ու տանել աշխատանքներ՝ դրանց վերացման ուղղությամբ:
«Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Համայնքի ղեկավարն այնուհետ եղել է նաև Խանջյան փողոցում, տեղում ուսումնասիրել նաև տվյալ փողոցում կատարված աշխատանքները։
Խանջյան փողոցը հիմնանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում։