Դդմաշենում հիմնովին ասֆալտապատվում է 3-րդ փողոցն ամբողջությամբ և 4-րդ փողոցի մի հատվածը

Դդմաշենում հիմնովին ասֆալտապատվում է 3-րդ փողոցն ամբողջությամբ և 4-րդ փողոցի մի հատվածը
Այս փողոցները մեծ նշանակություն ունեն դդմաշենցիների համար: Այն տանում է դեպի ս. Թադևոս եկեղեցի և գերեզմաններ, բացի այդ Դդմաշեն կարելի մուտք գործել նաև այս ճանապարհով:
Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դդմաշենցիների համար կդառնան բարեկարգ ու անցանելի:
Աշխատանքներն իրականացվում են «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով:
Ծրագրային պայմանագրային արժեքը 131 300 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ Սևան համայնքի:
Նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի 5968քմ տեղադրում:
Աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից: