Գերմանիան մինչև տարեվերջ կարող է դառնալ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը

Գերմանիան մինչև տարեվերջ կարող է դառնալ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը

Գերմանիան մինչև տարեվերջ կարող է զբաղեցնել աշխարհում երրորդը խոշորագույն տնտեսությունների շարքում՝ անվանական ՀՆԱ-ով՝ առաջ անցնելով Ճապոնիայից՝ դոլարի և եվրոյի նկատմամբ իենի փոխարժեքի անկման պայմաններում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների վրա առ այն, որ Գերմանիայի անվանական ՀՆԱ-ն այս տարի կկազմի 4.43 տրիլիոն դոլար։ Ճապոնիայում 2023-ին անվանական ՀՆԱ-ն կարող է լինել շուրջ 4.23 տրիլիոն դոլար։ Միաժամանակ Գերմանիայում մեկ շնչի հաշվով միջին ՀՆԱ-ն կհասնի շուրջ 52.9 հազար դոլարի, իսկ Ճապոնիայում՝ շուրջ 34 հազար դոլարի։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ կանխատեսման վերանայումը տեղի է ունեցել ճապոնական արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով. այժմ 1 եվրոն արժե մոտավորապես 160 իեն։ Դրա թուլացումը մեծապես պայմանավորված էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացմամբ, մինչդեռ Ճապոնիայի բանկը շարունակել է վարել չափազանց թույլ դրամավարկային քաղաքականություն:

ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը մինչև 2023 թվականի վերջ կպահպանեն իրենց առաջին և երկրորդ տեղերը աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում։

Աղբյուրը՝   b24.am