2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։

4. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 աշխատող։

5. Տեղեկատվություն և կապ՝ 44,633, ներառյալ ՏՏ 32,233 աշխատող։

6. Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 40,864 աշխատող։

7, Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,759 աշխատող։

8. Շինարարություն՝ 32,322 աշխատող։

9. Սպասարկման այլ ծառայություններ՝ 26,255 աշխատող։

10. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26,076 աշխատող, մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,279 աշխատող։

11. Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,810 աշխատող, մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,720 աշխատող։

12. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,537 աշխատող։

13. Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,014 աշխատող։

14. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,367 աշխատող։

15. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,478 աշխատող։

16. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,118 աշխատող։

17. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 7,978 աշխատող։

18. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,797 աշխատող։

2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են

Աղբյուրը՝   b24.am