Փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից արված խմբագրական փոփոխությունները, որոնք մեծամասնությամբ ընդունվել են:
Տեխնիկական բնույթի փոփոխություններ է առաջարկել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ըստ փոփոխությունների՝ չափումներ կարող են իրականացվել կոմիտեի սահմանած ընթացակարգով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, որը նույնպես ընդունվել է:
Օրենքի նախագծի լրամշակված տարբերակին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: