Սևանա լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանա լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 146 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի
արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։