Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը

Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզորությունը կկազմի առնվազն 300 ՄՎտ:
Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր ատոմակայանի կառուցումը: Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է Էսլամին։
Աղբյուրը՝ armenpress.am