Լուծվում է Արարատ քաղաքի բնակիչներին տարիներ շարունակ ամենաշատը մտահոգող խնդիրներից մեկը

Լուծվում է Արարատ քաղաքի բնակիչներին տարիներ շարունակ ամենաշատը մտահոգող խնդիրներից մեկը
Լուծվում է Արարատ քաղաքի բնակիչներին տարիներ շարունակ ամենաշատը մտահոգող խնդիրներից մեկը. քաղաքը կունենա նոր և անխափան ջրամատակարարման համակարգ։
«Վիոլա Ջուր» ՓԲԸ-ն Արարատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում շարունակում է իրականացնել Արարատ քաղաքի ամբողջ Շահումյան փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները։
Փոխվում է նշված փողոցի 1960-ական թվականներին կառուցված բնակելի շենքերը սնող, վթարային վիճակում գտնվող ջրամատակարարման ջրագծերի փթած, քայքայված և արդեն շահագործման համար ոչ պիտանի ջրագծերը, ինչպես նաև տնային միացումները։
Նշենք նաև, որ վերոնշյալ փողոցի բաշխիչ ցանցը գտնվում էր շատ անմխիթար վիճակում և նրա շահագործումը հաճախ քաղաքում առաջացնում էր վթարային իրավիճակներ։