2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է՝ 104,1%-ից մինչեւ 101,3%

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է՝ 104,1%-ից մինչեւ 101,3%

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.3%՝ նախորդ տարվա 104.1%-ից: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,6%, մինչև 1,8 տրիլիոն դրամ (4,7 մլրդ դոլար) նվազման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 10% աճ։ Այդպիսի տվյալներ են ներկայացվում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Վիճակագրության համաձայն, 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, ընդհակառակը, բարձրացել է մինչև 105.2%, մինչդեռ, 2022թ. սեպտեմբերին՝ 2021թ. սեպտեմբերի համեմատ, այդ ցուցանիշը եղել է անկման մեջ և կազմել է 96.7%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերական հատվածի ծավալները նույնպես նվազել են, ընդ որում, անկումն ավելի նկատելի էր՝ 4,3 տոկոս, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել էր երկնիշ աճի տեմպ՝ 14,8 տոկոս։

Ուշագրավ է, որ դիտարկվող այս ժամանակահատվածներում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը նկատելիորեն նվազել է։ Մասնավորապես, 2023թ.հունվար-սեպտեմբերին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը նախորդ տարվա 8.6%-ից նվազել է մինչև 2.8%, իսկ 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի նկատմամբ նվազել է մինչև չնչին 0.1%՝ նախորդ տարվա 9.9% գնաճից։ Ընդ որում, Հայաստանում գնանկման շատ չնչին մակարդակը բացատրվում է սննդամթերքի գների նվազմամբ և ծառայությունների շարունակվող թանկացմամբ։

Աղբյուրը՝   finport.am