Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության․ Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության․ Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում», - ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում բացելով Մետաքսի ճանապարհի համաժողովը։

Նախկինում Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ: