Toyota-ն հայտարարել է Հնդկաստանում արտադրական հզորությունների ընդլայնման պլանների մասին

Toyota-ն հայտարարել է Հնդկաստանում արտադրական հզորությունների ընդլայնման պլանների մասին

Ճապոնական Toyota Motor Corporation ավտոարտադրողը մտադիր է ընդլայնել իր արտադրական հզորությունները Հնդկաստանում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ մեջբերելով ընկերության գործադիր փոխնախագահ Յոիչի Միյաձակիին:

«Toyota-ն հասել է ամբողջ հզորության օգտագործմանը Հնդկաստանում և սկսում է իր ընդլայնման գործընթացը: Կորոնավիրուսի համավարակից ի վեր հնդկական ավտոմոբիլային շուկան զգալիորեն աճել է այլ երկրների համեմատ, ինչն այն ավելի գրավիչ է դարձրել», – ասել է գործարարը:

Նրա խոսքով՝ Toyota-ն և հնդկական գործընկեր Kirloskar Motor-ը պատրաստվում են երրորդ գործարանը բացել Հնդկաստանում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանում հավաքվող Toyota մեքենաների պահանջարկի ավելացմամբ:

Ներկայումս Kirloskar Motor-ը շահագործում է երկու գործարան Հնդկաստանում, որոնց ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան մոտավորապես 342 հազար ավտոմեքենա: 2023 թվականի մայիսին Բիդադիում գտնվող մեքենաների հավաքման գործարանը, որը պատկանում էր Toyota-ի դուստր ձեռնարկությանը, վարձեց ևս 1.5 հազար մարդ և ձեռնարկությունը տեղափոխեց եռահերթափոխով աշխատանքային ռեժիմ: Դա հնարավորություն է տվել 30%-ով ավելացնել արտադրության ծավալը։

2023-ի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Kirloskar Motor-ն ավելացրել է իր ավտոմեքենաների վաճառքը 35%-ով՝ մինչև 123.939 միավոր՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 91.843 միավորի դիմաց:

Աղբյուրը՝   b24.am