gg թիմում Արցախից 145 գրանցված գործընկեր կա

gg թիմում Արցախից 145 գրանցված գործընկեր կա

gg հայրենական փոխադրողն այժմ Արցախից 145 գրանցված գործընկեր ունի, որոնք արդեն աշխատում են և ինքնուրույն հոգում իր ընտանիքի հոգսերը, սեփական միջոցներով լուծում առաջացած կենցաղային խնդիրները:

gg-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հայտնում է, որ նրանց ամսական մաքուր եկամուտը 500 հազար դրամ է, երբեմն՝ ավելի:

«Մենք կարող ենք գործով ապահովել ևս 1000 gg գործընկերոջ: Անհրաժեշտ պայմաններն են ավտոմեքենայի և ցանկության առկայությունը», – ասում է ընկերության հիմնադիրը:

Ի դեպ, Արցախից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների համար gg-ն Գորիսից կազմակերպում էր անվճար երթեր մի քանի ուղղություններով:

Աղբյուրը՝   b24.am