ՀԲ-ն անփոփոխ է թողել 2021-2022 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի նախկին կանխատեսումը 6,1 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս դանդաղում

ՀԲ-ն անփոփոխ է թողել 2021-2022 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի  աճի նախկին կանխատեսումը 6,1 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս դանդաղում

Համաշխարհային բանկն անփոփոխ է թողել Հայաստանի ՀՆԱ-ի 2021-2022 թթ.աճի կանխատեսումը տեմպերի դանդաղում 6,1 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս 2023 թ. հետագա արագացմամբ մինչեւ 5,4 տոկոս:

Այդ մասին նշվում Է ՀԲ-ի "Գլոբալ տնտեսական հեռանկարներ" հունվարյան նոր զեկույցում, որում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանոում (ECA) սպասվում է տնտեսական աճի դանդաղում 2021թ. 5,8 տոկոսից մինչեւ 2022թ. 3 տոկոս եւ մինչեւ 2,9 տոկոս 2023թ.: Այդ զեկույցում Համաշխարհային բանկը նշում է. "Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն մինչեւ 2023 թվականի վերջը ՝ բարձրացնելով զարգացող երկրների տնտեսության" կոշտ վայրԷջքի" ռիսկը: COVID-19 նոր շտամների տարածումը, գնաճի, պարտքի եւ անհավասարության մակարդակի աճի ֆոնին, խորացնում է անորոշությունը":

Հարևան երկրներից Հայաստանին ՀՆԱ-ի աճի տեմպերով կգերազանցի Վրաստանը

Հայաստանի հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում նույնպես Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճի դանդաղում: Այսպես, Վրաստանում 2021թ. սպասվում 10,5% ՀՆԱ-ի աճ՝ 2022-2023 թթ. դանդաղելով մինչև 5,5-5%, իսկ Ադրբեջանի գծով ՀՆԱ-ի աճը կլինի 5% 2021թ., և հետագայում կդանդաղի մինչև 3,1-2,7%՝ 2022-2023 թթ.: Թուրքիայի ՀՆԱ-ի աճի առնչությամբ ՀԲ-ն ակնկալում է 9,5%՝ 2021թ., որից հետո տեմպերը կտրուկ կդանդաղեն մինչև 2-3%՝ 2022-2023թ.:

ԵԱՏՄ-ում միայն Ղազախստանն ու Ղրղզստանը կարագացնեն ՀՆԱ աճը

ԵԱՏՄ երկրներում, ՀԲ - ի կանխատեսումներով, ՀՆԱ-ի աճը ավելի ցածր կլինի, քան Հայաստանում. Ռուսաստանում՝ 2021թ. 4,3%՝ 2022-2023 թթ. մինչեւ 2,4-1,8% դանդաղմամբ; Բելառուսում՝ 2021թ. 1,9%, 2022թ.՝ 2,8%, 2023թ.՝ 2,3%; Ղազախստանում 2021թ. 3,5% աճ ՝ 2022-2023թթ. տեմպերի մինչև 3,7-4,8% արագացմամբ; Ղրղզստանում՝ 2021թ. 2,3% աճ, մինչև 4,7% արագացմամբ 2022թ., և մինչև 4,3% դանդաղմամբ 2023թ.:

ԱՊՀ երկրներում ՀՆԱ աճը կդանդաղի

ԱՊՀ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, նույնպես, ՀԲ-ի կանխատեսմամբ, սպասվում է ՀՆԱ-ի աճի դանդաղում: Մասնավորապես, Ուկրաինայում ՀՆԱ-ի աճը 2021թ. կկազմի 3,4%,  որից հետո տեմպը կդանդաղի 2022թ. ՝ մինչեւ 3,2%,  բայց հետո նորից կարագանա մինչեւ 3,5%: Մոլդովայում ՀՆԱ-ի աճը 2021թ. կկազմի 6,8%, ապա կդանդաղի մինչև 3,9% 2022թ., և դրանից հետո կարագանա մինչև 4,4%՝ 2023թ.: Ուզբեկստանում ՀՆԱ-ի աճը 2021թ. կկազմի 6,2%, այնուհետև կդանդաղի մինչև 5,6%՝ 2022թ., և դրանից հետո կարագանա մինչև 5,8%՝ 2023թ.: Տաջիկստանում ՀՆԱ-ի աճը 2021թ. կկազմի 7%, այնուհետև կդանդաղի մինչև 5,5%՝ 2022թ., և մինչև 4,5%՝ 2023թ.:

Համաշխարհային բանկը համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսում է  աճի տեմպերի դանդաղում՝ 2021թ. 5,5%-ից մինչև 4,1-3,2%՝ 2022-2023թթ.: ԱՄՆ տնտեսության գծով կանխատեսվում է աճի դանդաղում՝ 2021թ. 5,6% - ից մինչև 3,7-2,6%՝ 2022-2023 թթ.; Ճապոնիայի տնտեսության համար' աճի արագացում՝ 2021թ. 1,7%-ից մինչև 2,9% 2022թ., այնուհետև 2023թ. դանդաղում մինչև 1,2%, Չինաստանի տնտեսության գծով' աճի դանդաղում 2021թ. 8%-ից մինչեւ 5,1% 2022թ, եւ մինչեւ 5,3% արագացում 2023թ.:

Կանխատեսումներ Հարավային Կովկասի վերաբերյալ

Հարավային Կովկասում, ՀԲ-ի կանխատեսմամբ, 2022թ. աճը կդանդաղի մինչեւ 3,9 %, եւ 3,6%՝ 2023թ: Ադրբեջանում սպասվում է աճի դանդաղում կանխատեսվող հորիզոնի ընթացքում, սակայն այն կմնա 2010-2019թթ.միջին մակարդակից բարձր' ոչ էներգետիկ հատվածների ընդլայնման, պետական ներդրումների աճի եւ էներգետիկ հատվածի կայուն աճի աջակցությամբ' ՕՊԵԿ+ քվոտաներին եւ բնական գազի արդյունահանման ավելացմանը համապատասխան:

Կանխատեսվում է, որ Վրաստանի տնտեսությունը կդանդաղի մինչև 2022-2023թթ.իր պոտենցիալ աճի տեմպը՝ հարկաբյուջետային քաղաքականության խստացման ֆոնին։ Հայաստանում սպասվում է 2023թ. աճի արագացում ' ավելի կայուն մասնավոր սպառման եւ ներդրումային միջավայրի պայմաններում, որոնք կաջակցեն ներքին պահանջարկին եւ կփոխհատուցեն շարունակվող բյուջետային կոնսոլիդացիայի հետեւանքները: Կանխատեսումը հիմնված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման վրա, համավարակի հետ կապված սահմանափակ խափանումների վրա, որոնց նպաստում է պատվաստումների առաջընթացը, եւ սպառողների ու բիզնեսի վստահության բարձրացման վրա: Հեռանկարների վրա ազդում են ժառանգած կառուցվածքային խնդիրները, եւ նավթի ավելի ցածր գները Ադրբեջանում, ինչպես նաև բարեփոխումների անցկացման հետ կապված խնդիրները Հայաստանում:

Եվրոպայի տարածաշրջանին եւ Կենտրոնական Ասիային առնչվող ռիսկերը

Եվրոպայի տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի (ECA) վերաբերյալ բազային կանխատեսման ռիսկերը մնում են դեպի նվազում: Կարող են առաջանալ COVID-19-ի նոր բռնկումներ, հատկապես, պատվաստման ցածր մակարդակ ունեցող երկրներում։ "Օմիկրոն" շտամի տարածումը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել ECA-ում առողջապահական համակարգերի վրա, ինչը կարող է հանգեցնել լրացուցիչ սահմանափակումների: Ձգձգված համավարակը կարող է ավելի շատ ազդել եվրագոտու վերականգնման, ECA երկրներում բացասական երկրորդական էֆեկտների առաջացման վրա ' սերտ առեւտրային եւ ֆինանսական կապերի առնչությամբ: Ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր, աճը Չինաստանում կարող է տարածվել առեւտրի ուղիների եւ արդյունաբերական ապրանքներ արտահանողների հումքային ապրանքային գների միջոցով տարածաշրջանում, որոնք ավելի ու ավելի կախված են Չինաստանից՝ որպես արտահանման ուղղություններ: Տարածաշրջանի էներգառեսուրսներ արտահանողները՝ Ադրբեջանը, Ղազախստանն ու Ռուսաստանը, նախկինի պես խոցելի են հումքի համաշխարհային գների մասշտաբային տատանումների պատճառով։

Ֆինանսական սթրեսի հնարավորությունը նույնպես կախված է տարածաշրջանի հեռանկարների վրա, հատկապես, հաշվի առնելով գնաճի պահպանման ռիսկը՝ ECA շատ երկրներում նպատակային մակարդակից բարձր: Սերտ գլոբալ ֆինանսական կապերի շնորհիվ, հատկապես, Եվրագոտու հետ, ECA երկրները խոցելի են կապիտալի ներհոսքի հանկարծակի ընդհատումների եւ արտաքին ֆինանսավորման պայմանների կտրուկ խստացման նկատմամբ: Տարածաշրջանի շատ երկրներում արտաքին ֆինանսական ճնշումը մնում է բարձր, ինչն արտացոլում է քաղաքական անորոշությունն ու աշխարհաքաղաքական ռիսկերը։ Գնաճային ճնշումն ու արժույթի կայուն արժեզրկումը, ժամանակի համար վճարումների ավելացման եւ սուվերեն պարտատոմսերի սպրեդերի ընդլայնման հետ համատեղ, սկսել են մեծ ճնշում գործադրել ECA երկրներում պետական ֆինանսավորման արժեքի վրա ՝ մեծացնելով կարճաժամկետ արտաքին պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրներում երկարաձգելու ռիսկերը: Ֆինանսավորման պայմանների հետագա ցանկացած խստացում, որը պետական պարտքի սպասարկումն ավելի թանկ է դարձնում, կարող է խնդիրներ ստեղծել բյուջեի կայունության առնչությամբ, հատկապես, հաշվի առնելով կանխատեսվող հորիզոնի ողջ ընթացքում պարտքի բարձր մակարդակի ակնկալվող պահպանումը, չնայած այն բանին, որ ֆիսկալ քաղաքականության աջակցությունը դադարեցվում է ավելի արագ տեմպերով, քան ենթադրվում էր ավելի վաղ:

Աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը, որը, հնարավոր է, ուղեկցվի լրացուցիչ պատժամիջոցներով եւ հանգեցնի ֆինանսական շուկաների վրա լրացուցիչ ճնշման, մնում է ECA-ում իրավիճակի վատթարացման առանցքային վտանգը: Տարածաշրջանը կարող է ապակայունացվել Ուկրաինայում կամ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ հակամարտության սրմամբ, Բոսնիա եւ Հերցեգովինայում քաղաքական լարվածության ուժեղացմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությամբ, փախստականների կողմից բելառուսա-լեհական սահմանի հատմամբ, կամ անվտանգության մարտահրավերներով եւ դրանց առնչությամբ հարեւան Աֆղանստանից փախստականների հոսքերով:

Կանխատեսվում է, որ ECA-ում  2022թ. աճը կդանդաղի մինչեւ 3 տոկոս, ինչը մոտավորապես կրկնակի պակաս է, քան 2021թ., քանի որ ավելի կոշտ մակրոտնտեսական քաղաքականությունը եւ COVID-19 (այդ թվում ՝ omicron) կրկնվող բռնկումները ազդում են պահանջարկի վրա: Կանխատեսվում է, որ տարածաշրջանային աճը կշարունակի դանդաղել 2023 թվականին՝ նվազելով մինչեւ 2,9 տոկոս, քանի որ ֆիսկալ աջակցությունը շարունակում է նվազել: Սպասվում է, որ արտաքին պահանջարկի աճը կմարի 2023 թվականին, քանի որ համաշխարհային տնտեսության աճը եվրոգոտում էլ դանդաղում է, իսկ հումքային ապրանքների գները նվազում են: Կանխատեսումն իջեցվել է միջինում 0,8 տոկոսային կետով 2022-2023 թվականներին, մասամբ որոշ խոշոր երկրներում քաղաքական անորոշության կամ աշխարհաքաղաքական լարվածության կտրուկ աճի պատճառով, ինչը, ՀԲ-ի սպասումներով, կնվազեցնի ներդրումները: Ավելի թույլ կանխատեսումը կարճաժամկետ հեռանկարում նույնպես արտացոլում է ավելի արագ, քան ենթադրվում էր, գնաճի ճնշման պատճառով դրամավարկային քաղաքականության թուլացման դադարեցումը: Վերականգնման ուժը անցյալ տարի օգնեց սահմանափակել  համաճարակից ապաքինումը ECA-ում՝ EMDE-ի այ երկրների համեմատ: Այնուամենայնիվ, ՀԲ-ի կանխատեսումներով, 2023 թվականին բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ - ն կլինի մոտ 1,5 տոկոսով ցածր նախաքովիդյան միտումից, եւ սպասվում է, որ ECA-ի երկրներում մեկ շնչին ընկնող եկամտի մակարդակի աճի տեմպերը զարգացած տնտեսություն ունեցող երկրների համեմատությամբ զգալիորեն ցածր կլինեն 2021-2023 թվականներին, քան համավարակին նախորդած տասնամյակում:

Տնտեսության կայուն վերականգնմանը խոչընդոտում են նոր առաջացող երեք գործոններ

Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է. "2021 թվականի ինտենսիվ վերելքից հետո համաշխարհային տնտեսությունն ակնհայտ դանդաղման շրջան է թեւակոխում COVID-19-ի հերթական շտամերի տարածման նոր սպառնալիքների, ինչպես նաեւ գնաճի, պարտքի եւ եկամուտների անհավասարության ֆոնին, ինչը կարող է հարվածի տակ դնել վերականգնումը ձեւավորվող շուկայական տնտեսությամբ եւ զարգացող երկրներում (EDME): Ակնկալվում է, որ հետաձգված սպառողական պահանջարկի բավարարմանը և աշխարհի տարբեր երկրներում ֆինանսաբյուջետային աջակցության ծրագրերի կրճատմանը զուգընթաց համաշխարհային տնտեսության աճի տեմպերը զգալիորեն կնվազեն՝ 2021թ. 5,5 տոկոսից մինչև 2022թ.4,1 տոկոս և 2023թ. 3,2 տոկոս: "օմիկրոն" շտամի արագ տարածումը վկայում է այն մասին, որ մոտ ապագայում համավարակի բացասական ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա, ամենայն հավանականությամբ, չի դադարի: Բացի այդ, խոշոր երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ - ի եւ Չինաստանի տնտեսության աճի տեմպերի նկատելի դանդաղումը բացասաբար կազդի արտաքին պահանջարկի վրա ձեւավորվող շուկայական տնտեսություն ունեցող եւ զարգացող երկրներում: Շատ զարգացող երկրներում կառավարությունները քաղաքականության մեջ մանեւրելու տարածք չունեն ՝ անհրաժեշտության դեպքում տնտեսական ակտիվության պահպանման նպատակով, եւ այս իրավիճակում COVID-19-ի նոր բռնկումները, արտադրա-իրացման շղթաներում "նեղ տեղերը", որոնք քրոնիկական բնույթ են ստանում, եւ գնաճային գործոնները, ինչպես նաեւ աշխարհի երկրների զգալի մասի ֆինանսական խոցելիությունը կարող են նպաստել տնտեսության "կոշտ վայրԷջքի" ռիսկի աճին:

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դևիդ Մալպասը նշել է. "Համաշխարհային տնտեսությունը միաժամանակ բախվել է COVID-19 խնդիրների, գնաճի և քաղաքական անորոշության, իսկ կառավարություններն իրենց ծախսերում և դրամավարկային քաղաքականության մեջ ստիպված են գործել գրեթե նոր, նախկինում չհանդիպված հանգամանքներում։ Անհավասարության աճը եւ անվտանգության բնագավառի խնդիրները հատկապես ցավոտ են զարգացող երկրների համար: Որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ մտնեն բարենպաստ տնտեսական աճի ուղի, անհրաժեշտ են ողջ միջազգային հանրության համաձայնեցված ջանքերն ու ազգային քաղաքականության միջոցառումների լայն համալիր"։

Այդ դանդաղումը տեղի է ունենում, մի կողմից, զարգացած երկրների և ձևավորվող շուկայական տնտեսություն ունեցող երկրների և զարգացող երկրների միջև տնտեսական աճի տեմպերի աճող անհամապատասխանության հետ միաժամանակ։ Սպասվում է, որ տնտեսապես զարգացած երկրներում աճի տեմպերը 2021թ. 5 տոկոսից կնվազեն մինչև 2022թ. 3,8 տոկոս և 2023թ. 2,3 տոկոս: Ընդ որում, չնայած դրանց չափավորությանը, աճի այդ տեմպերը կկարողանան վերադարձնել այդ երկրներում արտադրության ծավալների և ներդրումների աճը դրանց նախահամավարակային միտումներին: Սակայն ձեւավորվող շուկայական տնտեսություն ունեցող եւ զարգացող երկրներում, ՀԲ-ի սպասումներով, տնտեսական աճի տեմպերը կկկդանդաղեն 2021թ. 6,3 տոկոսից մինչեւ 2022թ.4,6 տոկոս եւ 2023թ. 4,4 տոկոս: Մինչեւ 2023 թ. բոլոր զարգացած երկրներում արտադրության ծավալները կվերականգնվեն ամբողջությամբ, մինչդեռ, EDME-ի երկրներում (ձեւավորվող շուկայական տնտեսությամբ եւ զարգացող երկրներում) դրանք 4 տոկոսով ցածր կլինեն իրենց նախահամավարակային միտումից: Խոցելի տնտեսություն ունեցող շատ երկրներում այդ խզումընը ավելի զգալի կլինի. անկայուն եւ հակամարտություններից տուժած երկրներում արտադրության ծավալները 7,5% - ով ցածր կլինեն նախահամավարակային միտումից, իսկ փոքր կղզի- պետություններում՝ 8,5%-ով: Միևնույն ժամանակ գնաճի աճը, որից տուժում են, առաջին հերթին, ցածր եկամուտ ունեցող աշխատողները, սահմանափակումներ է դնում դրամավարկային քաղաքականության վրա։ Թե աշխարհում, ընդհանուր առմամբ, թե զարգացած տնտեսությամբ երկրներում գնաճի ցուցանիշներն այսօր ամենաբարձրն են՝ 2008 թվականից ի վեր։ EDME-ի երկրներում դրանք ամենաբարձրն են՝ 2011 թվականից ի վեր ։ Գնաճային ճնշումները թուլացնելու նպատակով ձևավորվող շուկա ունեցող շատ երկրներ և զարգացող երկրները կրճատում են տնտեսությանն աջակցելու միջոցները՝ մի իրավիճակում, երբ վերականգնման գործընթացը դեռ շատ հեռու է իր ավարտին հասցնելուց։

ՀԲ-ի վերլուծաբաններն առաջարկում են քննարկել զարգացող երկրների տնտեսության կայուն վերականգնմանը խոչընդոտող երեք նոր առաջացող գործոնների վերլուծությունը: Պարտքի խնդիրներին նվիրված առաջին նման գլխում կատարվում է զարգացող երկրներում չափազանց պարտքային բեռի խնդրի լուծման վերջին միջազգային նախաձեռնության ՝ "Քսանյակի խմբի" կողմից ընդունված պարտքի կարգավորման ընդհանուր հայեցակարգի համադրումը նախկին համակարգված նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են պարտքի բեռի հետագա թեթեւացմանը: Նշելով, որ COVID-19 համավաարակը հանգեցրել է համաշխարհային պարտքի ընդհանուր ծավալի աճին՝ մինչեւ վերջին կես դարի ամենաբարձր մակարդակը, իսկ պարտատերերի կազմը բազմազան է, ինչպես երբեք, ՀԲ-ի վերլուծաբանները հանգում են այն եզրակացության, որ ապագայում պարտքի բեռը թեթեւացնելու համակարգված նախաձեռնություններն ավելի բարդ կլինեն: Պարտքի վերաձեւակերպման կուտակված փորձի օգտագործումը "Քսանյակի խմբի" կողմից առաջ քաշված պարտքի կարգավորման ընդհանուր հայեցակարգը կյանքի կոչելիս կարող է բարձրացնել դրա արդյունավետությունը եւ օգնել խուսափել նախկին նախաձեռնությունների իրականացման ժամանակ առաջացած դժվարություններից:

Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության և գործընկերային հարաբերությունների գծով կառավարիչ տնօրեն Մարի Պանգեստուն նշել է. "Ընտրությունը, որը դիրեկտիվ մարմինները կանեն հաջորդ մի քանի տարիների ընթացքում, որոշելու է իրադարձությունների զարգացումը տասնամյակի համար։ Այժմ հրատապ առաջնահերթությունը համավարակի սանձման նպատակով պատվաստանյութերի ավելի լայն և արդար բաշխման ապահովեումն է։ Այնուամենայնիվ, զարգացման ոլորտում ձեռք բերված արդյունքների հետ կապված խնդիրների լուծումը, ինչպիսիք են անհավասարության աճի խնդիրը, կպահանջի շարունակական օգնություն: Պարտքի բարձր մակարդակի պայմաններում գլոբալ համագործակցությունը կարևորագույն գործոն է դառնում զարգացող երկրներին ֆինանսական ռեսուրսների զարգացման գործում օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան կանգնել էկոլոգիական, կայուն և ներառական զարգացման ուղու վրա":

Զեկույցի երկրորդ վերլուծական բաժնում քննարկվում են ձեւավորվող շուկայական տնտեսություն ունեցող եւ զարգացող երկրների համար հումքի գների "վերելք - անկում" ցիկլի հետեւանքները, որոնց մեծ մասը լրջորեն կախված է հումքի արտահանումից: ՀԲ-ի վերլուծաբանները հանգում են այն եզրակացության, որ վերջին երկու տարում այդ ցիկլերը դրսեւորվել են հատուկ ինտենսիվությամբ.հումքի գները նվազել են COVID-19 համավարակի սկսվելուց հետո, իսկ հետո թռել են եւ որոշ դեպքերում անցյալ տարի հասել պատմական առավելագույնի: Ամենայն հավանականությամբ, գլոբալ մասշտաբի մակրոտնտեսական գործընթացները և հումքի մատակարարման գործոնները պատճառ կդառնան հումքային շուկաներում "վերելք - անկում" ցիկլերի պահպանման համար ։ Շատ հումքային ապրանքների համար նման ցիկլերը կարող են ավելի կտրուկ արտահայտվել կլիմայի փոփոխության եւ էներգետիկ անցման հետեւանքով, որը ենթադրում է հանածո վառելիքից հրաժարում: Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ 1970-ական թվականներից հումքի գների բարձրացման փուլը, որպես կանոն, ավելի երկար էր, քան անկման փուլը, ինչը լավ հնարավորություններ էր ստեղծում հումք արտահանող երկրներում ավելի արագ և կայուն տնտեսական աճի համար ՝ պայմանով, որ դրանք գրագետ քաղաքականություն վարեն գների բարձրացման փուլում, ինչը թույլ է տալիս խելամտորեն տնօրինել հանկարծակի աճած եկամուտները։

Զեկույցի երրորդ վերլուծական բաժնում քննարկվում է COVID-19 համավարակի ազդեցությունը աշխարհում անհավասարության վրա: Այս գլխում հանգում են  եզրակացության, որ համավարակը հանգեցրել է եկամուտների գլոբալ անհավասարության աճի, որը մասամբ հակադարձել է անհավասարության կրճատմանը, որին հաջողվել է հասնել նախորդ քսան տարիների ընթացքում: Բացի այդ, համավարակը հանգեցրել է մարդկային գործունեության բազմաթիվ այլ ոլորտներում անհավասարության ուժեղացմանը ՝ պատվաստանյութերի մատչելիության, տնտեսական աճի, կրթության եւ առողջապահության ծառայությունների մատչելիության, ինչպես նաեւ աշխատանքի եւ եկամտի կորստի մասշտաբով: Այդ կորուստները աավելի մմեծ են կանանց, ինչպես նաեւ ցածր որակավորում ունեցող աշխատողների շրջտանում, որոնք զբաղված են ոչ պաշտոնական հատվածում: Այս գործընթացը հղի է երկարաժամկետ հետեւանքներով. օրինակ, մարդկային կապիտալի կորուստները, որոնք առաջացել են կրթական համակարգի աշխատանքի խափանումներից, կարող են բացասական ազդեցություն ունենալ մի քանի սերունդների վրա:

Համաշխարհային բանկի տնտեսական հեռանկարների խմբի տնօրեն Այհան Կոսեն նշել է. "Հաշվի առնելով արտադրության եւ ներդրումների աճի տեմպերի կանխատեսվող դանդաղումը, քաղաքականության մեջ մանեւրելու սահմանափակ հնարավորությունները եւ լուրջ ռիսկերը, որոնք սաստիկ մթագնում են հեռանկարները, ձեւավորվող շուկայական տնտեսություն ունեցող երկրները եւ զարգացող երկրները պետք է մանրակրկիտ մշակեն հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցառումները ։ Բացի այդ, նրանք պետք է բարեփոխումներ իրականացնեն ՝ ուղղված համավարակի հետեւանքների վերացմանը ։ Նման բարեփոխումները պետք է մշակվեն՝ ելնելով ներդրումների եւ մարդկային կապիտալի որակի բարձրացման անհրաժեշտությունից, եկամուտների անհավասարության եւ գենդերային անհավասարության հաղթահարումից, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծումից":

Իսկ ԱՄՀ-ի և ՀՀ ԿԲ-ի կանխատեսումները հոռետեսական են 2021թ. համար, բայց հավասարապես լավատեսական են 2022թ. համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նոյեմբերին Հայաստանի ՀՆԱ-ի 2021թ.աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 5,5% (նախկին 6,5% - ից) ' ակնկալելով 2022թ. տեմպերի դանդաղում մինչեւ 5,3% (նախկին 4,8% - ի փոխարեն): ԱՄՀ-ի կանխատեսումներով ՝ " ապագայում տնտեսական հեռանկարներն ընդհանուր առմամբ դրական են. միջնաժամկետ աճը կանխատեսվում է 4,5-5 տոկոսի մակարդակում ՝ կախված COVID-19-ի զարգացումից, արտաքին պահանջարկից եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացման առաջընթացից ։ Իսկ գնաճը կանխատեսվում է, որ վերջին առավելագույնից այն փոքր-ինչ կնվազի մինչեւ 2021 թվականի վերջը ։ Հիմա տնտեսությունը վերականգնման փուլում է ։ Կարճաժամկետ քաղաքականության առաջնահերթությունները ներառում են պատվաստումների հետագա արագացումը եւ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի շրջանակներում առանցքային բարեփոխումների իրականացում, որն ուղղված է ներառական աճի կայուն աճին ՝ տնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանմամբ տնտեսության մեջ հավասարակշռության վերականգնման միջոցով":

Իսկ ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 4,2 տոկոս (նախկինում կանխատեսվող 5,4 տոկոսի դիմաց)՝ 2022 թվականին տեմպերի արագացմամբ մինչեւ 5,3 տոկոս։ Նշենք, որ ՀՀ պետբյուջեում 2021 թվականի համար  ամրագրված է ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ, իսկ 2022 թվականի համար պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 7 տոկոս աճ: Եվ դա՝ 2020 թվականին ՀՆԱ-ի 7,4 տոկոսով փաստացի անկումից եւ 2019 թվականին ՀՆԱ-ի նախաքովիդյան 7,6 տոկոսով աճից հետո՝ ըստ վիճակագրական տվյալների։

Աղբյուրը՝ finport.am