ԲՏԱ նախարարությունը Մերիդիան էքսպո կենտրոնում առանձին տաղավարով մասնակցել է «Career City Fest | Special Edition»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոկտեմբերի 26-ին Մերիդիան էքսպո կենտրոնում առանձին տաղավարով մասնակցել է «Career City Fest | Special Edition»-ին։
Միջոցառման ընթացքում այցելուներին է ներկայացվել նախարարության գործունեության շրջանակը, պետական աջակցության և կրթական ծրագրերը, թափուր հաստիքներն ու դիմելու ընթացակարգը։
Միջոցառումն անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում է համախմբել գերատեսչությունների և մասնավոր հատվածի ընկերությունների, որոնք պատրաստ են աջակցել հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության և աշխատանքի հարցում:

Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ տեղի է ունեցել նաև «Career City Fest | Special Edition» համաժողովը, որտեղ քննարկվել են Զբաղվածության 2023-2030 թթ. ռազմավարությունը, աշխատաշուկայի մարտահրավերներն ու հնարավորությունները և մի շարք այլ թեմաներ: